Լիբիայում «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Նաբիլը սպանվել է ԱՄՆ կողմից հասցված ավիահարվածների ընթացքում, ասվում է Պենտագոնի տարածած հայտարարությունում։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով` գործողությունն սկսվել է մինչեւ Փարիզի ահաբեկչական գործողությունները։

Հաղորդվում է, որ Նաբիլի մահը կթուլացնի ԻՊ դիրքերը Լիբիայում։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները չէին հաստատում Նաբիլի մահը, սակայն դրա հավանականությունը գնահատում էին շատ բարձր։