Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցից մոտ հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ հաղորդվել է այնտեղ տեղադրված պայթուցիկ սարքի մասին, հաղորդում է РИА Новости–ն` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների իր աղբյուրը։
Աղբյուրի հաղորդմամբ` ներկայում խուզարկվել են առաջին երկու հարկերը, սակայն ամբողջ շենքի խուզարկությունը մոտ երեք ժամ կտեւի։





























