Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Փարիզի 15–րդ թաղամասում գտնվող Pullman հյուրանոցի վերաբերյալ կեղծ ահազանգ է եղել, հաղորդում է Reuters–ը։
Accor հյուրանոցների ցանցի ներկայացուցիչը հաստատել է, որ ահազանգ է եղել հյուրանոցում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էյֆելյան աշտարակի մոտակայքում գտնվող հյուրանոցի առջեւ մեծ թվով ոստիկաններ կան։
Բացի դրանից ոստիկանները տարհանում են իրականացրել աշատարակի մերձակա տարածքից։





























