Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգից հետո կինոլոգները խուզարկել են ամբողջ հյուրանոցը, պարզվել է` ահազանգը կեղծ է, հաղորդում է РИА Новости–ին` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիննների իր աղբյուրը։
«Ամբողջ տարածքն ստուգվել է։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,– հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոյւրանոցից ահազանգի պատճառով մոտ հազար մարդ է տարհանվել։
Հյուրանոցի խուզարկումը տեւել է մոտ երեք ժամ։





























