Նոյեմբերի 14-ին, ժամը 21.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով երթեւեկությունը երկկողմանի փակվել է:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 17-րդ կմ-ում ոռոգման ջրի առվակը, ողողվելով հարակից ցեխակույտի հետ, լցվել է երթեւեկելի հատվածը (մոտ 70 մ.) երկարությամբ, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: 
«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները, որից հետո ճանապարհը դարձել է ամբողջովին երթեւեկելի:

Հրշեջ - փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն: