Չինաստանի արեւելյան Չժենցզյան գավառի գյուղերից մեկում սողանքի հետեւանքով 16 մարդ է զոհվել, եւս 21 հոգի անհետ կորած է համարվում:

Սողանքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի երեկոյան, Լիշույ շրջանի Լիդոնգ գյուղում:

Ցեխի եւ քարերի հոսքը թաղել է գյուղի 27 տներ: Փրկարարներին հաջողվել է միայն մեկ հոգու փրկել: