Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում նոյեմբերի 12-ին ուժեղ քամու հետեւաքով գուղացիներին հասցված վնասները չափելու համար, վարչապետի հանձնարարությամբ տեղական հանձնաժողով է կազմվել, որը այսօր՝ նոյեմբերի 15-ին, սկսել է աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանը նշելով, որ քամուց մասնակիորեն ու ամբողջությամբ տուժել է գյուղի շուրջ 81 տուն:
«Մեկ-մեկ այցելում ենք գյուղացիների տներն ու գրանցում վնասները: Այսօրվանից սկսել ենք աշխատանքները, քանի որ գյուղը փոքր է կարծում եմ, որ կվերջացնենք մինչեւ օվա վերջ: Կամփոփենք եւ կուղարկենք մարզետարան, որտեղից էլ կառավարություն»-,ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին ուժեղ քամու հետեւանքով տուժած տների բնակիչները, որոնք զրկվել էին իրենց տանիքներից կամ էլ լուսամուտներից, ստիպված ժամանակավորապես իրենց հարազատների տանն են մնում:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին, ուժեղ քամին քշել էր գյուղերի շուրջ 30-60 տան տանիք, ջարդել տան լուսամուտները, ծառերը կոտրել եւ գցել գազի խողովակների վրա, որի հետեւանքով դրանք վնասվել էին:





























