Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի՝ ասօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով մահացել է 2 մարդ՝ 24-ամյա Վ. Մ.-ն ու  30-ամյա Ա.Ա.-ն:

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԱԻՆ կաքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 1-ին կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZT 231 պետհամարանիշով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել Մեղրի գետը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ` ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասով՝  ճանապարահատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ: