Թուրքիայի Անթալիա նահանգի Բելեք հանգստավայրում նոյեմբերի 15 եւ 16-ին անցկացվելու է G20 երկրների գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու են օրակարգային կարեւորագույն խնդիրներ։

Աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների առաջնորդները G20 գագաթնաժողովի ժամանակ հիմնականում քննարկելու են թե քաղաքական, թե սոցիալական, թե տնտեսական խնդիրներ, այդ թվում ֆինանսական խնդիրների, սննդի անվտանության խնդիրների, 2015-ից հետո զարգացման ծրագրի, մասնավոր սեկտորի զարգացմանն ուղված աջակցության, ներքին ռեսուրսների օգտագործման եւ մարդկային ռեսուրսների զարգացման հետ կապված հարցերը։ 

Գագաթնաժողովի ժամանակ առանձնահատուկ թեմա է հատկացվել Սիրիային եւ ներգաղթյալների թեմային։

Անթալիայում անցկացվելիք գագաթնաժողովի օրակարգը կազմված է 2 աշխատանքային ճաշից եւ 5 խորհրդաժողովից։

Թուրքիան գագաթնաժողովի անվտանգության ապահովման համար ներգրավել է 11 հազար ոստիկան եւ ժանդարմերիայի ծառայող։ Օդանավակայանից սկսված տեղադրվել են 350 տեսախցիկներ, որոնք ունեն դեմք ճանաչելու ֆունցիա։

Ժամանած հյուրերի անվտանգության համար հյուրանոցների բոլոր սենյակների ապակիները փոխարինվել են զրահապատ ապակիներով։

Գագաթնաժողովի մասնակիցների թիվը մոտ 13 հազար է։ Թեման տեղում լուսաբանելու են արդեն գրանցված 3 հազար լրագրող աշխարհի տարբեր երկրներից։

G20-ը կազմված է 19 երկրներից եւ Եվրամիության հանձնաժողովից։ G20 երկրների տնտեսությունը կազմում է աշխարհի տնտեսության 85 տոկոսը եւ միջազգային առեւտրի 85 տոկոսը։