Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում մենաշնորհը կվերանա: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում ասել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Թաթուլ:
«Կլինի հակամենաշնորհային օրենք եւ ոչ ոք մենաշնորհ չի ունենալու, երկրում հնարավոր կլինի զարգացնել փոքր ու միջին բիզնեսը: 25 տարվա մեջ չենք կարողանում լավ կառավարում ունենալ, 3 նախագահ ենք ունեցել, ոչ մեկից գոհ չենք, հիմա 4-րդն էլ գա էլի դժգոհելու ենք: Այսինքն պտք է կառավարման համակարգը փոխել»,-ասաց Միքայել մելքումյանը:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը էլ հավաքված գյուղացիներին կոչ արեց «ոչ» քվեարկել սահմանադրակն փոփոխություններին, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում Հայաստանի եւ ամբողջականության, եւ անվտանգության համար:
«Հարգելի գյուղացիներ դուք տեղյակ եք, պաշտոնական տեղեկագրեր բաժանել են, որ իմանաք ինչ է ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները: Ոնց կարող եք այո ասել դրան՝ առանց ծանոթ լինելու փոփոխութուններին»,-ասաց Նարեկ Այվազյանը:
Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:





























