Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 15-ին, ուժեղ քամին քշել է քաղաքի  Քաղառի տարածքում գտնվող երկհարկանի շինության տանիքը եւ վնասել էլեկտրալարերը:

Ինչպես հաղորդում է ՏԿԱԻՆ-ը, այսօր  ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Քաղառի տարածքում գտնվող երկհարկանի շինության տանիքի մի հատվածը (մոտ 1500 քմ) ուժեղ քամուց պոկվել եւ ընկել է ցած՝ վնասելով հարակից էլ. լարերը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ ս. թ. նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ուժեղ քամուց ամբողջությամբ վնասել է Ռ. Ե.-ին պատկանող երկհարկանի տան (1400 քմ) տանիքը (մոտ 1500 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել են քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը, մարզպետարանի բնակչության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետը եւ ՃԿԱԿ-ում քաղաքաքաշինության նախարարության ներկայացուցիչը: