ԲՌԻԿՍ-ի առաջնորդները դեմ են տնտեսական կապերի քաղաքականացմանն ու միակողմանի պատժամիջոցներին: Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող G20-ի գագաթաժողովի շրջանակում կայացած ԲՌԻԿՍ-ի երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, այդպիսի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին:
«Արձանագրվել է, որ այդպիսի գործողությունները վնաս են հասցնում միջազգային տնտեսական ֆինանսական համակարգին եւ պետք է դադարեցվեն»,- լրագրողներին ասել է Լավրովը:
ԲՌԻԿՍ-ի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան:





























