Թուրքիայի Այնթափ քաղաքում ոստիկանների գործողությունների ժամանակ «Իսլամական պետության» ահաբեկիչը պայթեցրել է իրեն։

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝  ոստիկանները Այնթափ քաղաքի հասցեներից մեկում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում գործողություն են իրականացրել։ Բնակարանում գտնվող ահաբեկիչներից մեկը, տեսնելով ոստիկաններին, պայթեցրել է իրեն։

Ոստիկանները ձերբակալել են բնակարանում գտնվող երկու կանանց, իսկ երեք երեխաներին հոգեբանի օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։

Տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն, բազմաթիվ փամփուշտներ, 19 հազար լիրա եւ 9 հազար դոլար։