Ինչպես Անկարայում, այնպես էլ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները մարդկության դեմ հանցագործություններ են։ G20-ի քննարկումներում Փարիզի ահաբեկչության հարցը մտցնելու ենք։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման G20 գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ հանդիպումից հետո։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-ին Անթալիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե արդյունավետ հանդիպում է անցկացրել իր թուրք գործընկերոջ հետ։ Օբաման նշել է, թե Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի գործընկերն է։ «Բազաթիվ հարցերի շարքում խոսել ենք նաեւ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների հարցում Թուրքիայի բեռը թեթեւացնելու շուրջ»,-ասել է Օբաման։

Էրդողանն էլ հավելել է, թե Փարիզի ահաբեկչությունն իրենց շատ է տխրեցրել՝ շեշտելով, թե ահաբեկչությունը չունի ազգ, կրոն եւ հայրենիք։