Լիբանանում 9 հոգու են ձերբակալել: Նրանց կասկածում են նոյեմբերի 12-ին Բեյրութի արվարձանում պայթյուններին մասնակցության մեջ: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:

Պայթյունները որոտացել էին մայրաքաղաքի արվարձանային Բուրջ էլ-Բարաջնա շրջանում, որտեղ շիա բնակչություն եւ պաղեստինցի փախստականներ են բնակվում: Իշխանությունների տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 44 մարդ է զոհվել, 239 հոգի վիրավորվել է:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: