Թուրքիայում ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը կայցելի Բաքու:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա այցի շրջանակներում բանակցություններ կվարի Ադրբեջանի ՊՆ ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Այցը կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ վերջին շաբաթներին մի քանի բարձրաստիճան թուրք զինվորականներ են այցելել Բաքու: Նրանց հանդիպումների ու բանակցությունների թեման եղել են ռազմական համագործակցության ընդլայնումը, համատեղ զորավարժությունների անցկացումը, կադրերի պատրաստումը եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը:




























