Հայաստանի տարածքում նոյեմբերի 17-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան` 5-10 մ/վրկ, 16-ի երեկոյան ժամերին եւ 17-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հնարավոր է թույլ անձրեւ: Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին եւ 17-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, ցերեկը՝ +11+13 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,
Կոտայքում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,
Լոռիում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9,
Տավուշում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Արարատում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+12,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+12,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+11,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10:





























