Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան քաղաքում 12 օր փողոց դուրս գալու արգելքից հետո քաղաքի փողոցները դաժան պատերազմ են հիշեցնում:
Թուրքական Diken կայքը ներկայացրել է քրդաբնակ Սիլվանից 7 սարսափելի լուսանկար։
12 օր քաղաքում զինվորականներն ու ոստիկանները կրակել են ցանկացած շարժվող կետի ուղղությամբ՝ սպանելով 10 քաղաքացու։ 12 օր բնակիչները մնացել են առանց էլեկտրականության, հացի ու ջրի։

































