Լիբանանցի հեռուստաօպերատոր Մոհամմեդ Նազերը Սիրիայի Հալեպի նահանգում մահացել է՝ հայտնվելով ականանետային հարձակման տակ։ Նա Հալեպի նահանգի հարավ-արեւելքում նկարահանում էր Սիրիայի կառավարական բանակի գրոհը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները։

Գործակալության տվյալներով՝ Նազերը մահացել է ականի պայթյունից։ Օպերատորի հետ աշխատող թղթակիցը վիրավորվել է եւ տեղափոխվել Լիբանանի հիվանդանոց։

Նազերը ծնվել է 1987թ. եւ աշխատում էր սիրիական զորքերի մամուլի կենտրոնում։