Երեւանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (հասցե` Հանրապետության 73) նոյեմբերի 17-ին, ժամը 9։30-ին տեղի կունենան ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների հավաստագրման քննությունները:
ԿԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննությունների մեկնարկին ներկա կգտնվի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:





























