Մեծ Բրիտանիան 15 տոկոսով ավելացնում է իր հետախուզական անձնակազմը Սիրիայի իսլամիստ գրոհայիններից պաշտպանվելու համար, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ինչպես հայտնել է վարչապետ Դեվիդ Քեմերոնը, նման որոշում է կայացվել Ֆրանսիայում եւ Թունիսում ահաբեկչական գործողությունների աճող սպառնալիքի հետ կապված:
«Մեր հատուկ ծառայությունները վերջին կես տարվա ընթացքում մոտ յոթ ահաբեկչական գործողություն են կանխարգելել, դա մեզ ստիպում է ընդլայնել անվտանգության եւ հետախուզության աշխատակիցների թիվը»,- պարզաբանել է նա:
Կառավարությունը տեղեկացրել է, որ ֆինանսավորվել է MI5-ի եւ MI6-ի համար լրացուցիչ 1,9 հազար նոր աշխատակցի ընդունումը: Եգիպտոսում ռուսական օդանավի ջախջախումից հետո իշխանությունները նաեւ ավիացիոն անվտանգության ոլորտում են աստիճանական փոփոխություններ նախատեսել:




























