Շրի Լանկայում հանգստյան օրերին տեղի ունեցած հեղեղներից տուժել է 80 հազար մարդ, հազարավորները ստիպված են եղել լքել իրենց բնակարանները։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակակալությունը՝ վկայակոչելով Շրի Լանկայի տարերային աղետների պայքարի կենտրոնը։

Գործակալության տեղեկություններով՝ փրկարարների թիմերը Շրի Լանկայի ՌԾՈւ եւ բանակի հետ երկրի ամենից շատ տուժած վայրերում փրկարարական գործողություններ են իրականացնում։

Ինչպես հայտնում է Շրի Լանկայի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, ամենից շատ տուժել են երկրի հյուսիսային շրջանները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։