«Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարություն է տարածել, որտեղ սպառնացել է ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Մենք ասում ենք երկրներին, որոնք մասնակցում են խաչակրաց արշավանքին, որ աստծո անունով դուք կստանաք նույնը, ինչ Ֆրանսիան: Ինչպես մենք խոցեցինք Ֆրանսիան եւ Փարիզը, մենք երդվում ենք, որ կխոցենք նաեւ ԱՄՆ-ն ու նրա կենտրոն Վաշինգթոնը»,-հայտարարել է իսլամիստները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ: Վերջին տվյալներով վիրավորների թիվը 352 է, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է: