G20 անդամ երկրները հավանություն են տվել 2015-2016թթ. հակաահաբեկչական գործողությունների պլանին։ Այս մասին ասված է գագաթնաժողովի ամփոփ փաստաթղթում, որի տեքստը հրապարակել է ՏԱՍՍ-ը։

«Մենք հավատարիմ ենք մնում ահաբեկչության նկատմամբ անհանդուրժողականության գլոբալ մշակույթին, որը իրականացվելու է 2015-2016թթ. հակաահաբեկչական գործողությունների պլանի շրջանակներում։

Մենք հետագայում նույնպես կհամագործակցենք տեղական օրենսդիր մարմինների հետ՝ որպես կաշառակերության դեմ պայքարի գործիքի»,- ասված է փաստաթղթում։