«Հարկեր հավաքել» արտահայտությունը կանհետանա մեր բառապաշարից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, ֆինանսների նախարարություն ամբողջությամբ փոխում է հարկերի վճարման տրամաբանությունը՝ ղեկը հանձնելով բիզնեսին: Այսուհետ բիզնեսն ինքը պետք է հայտարարագրի իր պարտավորությունները, իսկ հարկային եւ մաքսային մարմինները պարզապես պետք է անհրաժեշտ վերահսկողություն իրականացնեն եւ օրենքի համապատասխան պահանջներ ներկայացնեն:





























