Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը ի ցույց դրեց Շենգեն գոտու պաշտպանության անարդյունավետությունը։ Եթե իրավիճակը չբարելավվի, Շենգեն գոտին կդադարի գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշը, հայտնում է Պրահայում լույս տեսնող «Իրավունք» թերթի էլեկտրոնային տարբերակը։

«Մենք պատերազմական իրավիճակում ենք։ Բայց պատերազմի ժամանակ պետք է արագ գործել։ Եվրահանձնաժողովը, ԵՄ-ն չեն կարող գործել։ Եթե Փարիզի դեպքերից հետո Շենգեն գոտու արտաքին սահմանը ապօրինի հատման համար չփակվի, այդ գոտին կքանդվի»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բաբիշի կարծիքով՝ կատարվել են ամենասարսափելի կանխատեսումները. ներգաղթյալների հետ Եվրոպա են  ներթափանցել ԻՊ-ի գրոհայինները, որոնց նպատակը հնարավորինս շատ քաղաքացիներ սպանելն է։