Ամերիկյան երկու նահանգ` Ալաբաման եւ Միչիգանը հրաժարվել են սիրիացի փախստականների ընդունել խուսափելու համար իրենց տարածքում փարիզյան ահաբեկչությունների կրկնությունից, տեղեկացնում է  Le Parisien-ը:

«Փարիզի ահաբեկչական գործողությունները տեսնելուց հետո ես որոշում եմ կայացրել հրաժարվել մեր հողի վրա սիրիացի փասխտականների ընդունելուց մեզ մոտ ահաբեկչական գործողությունների կրկնությունից խուսափելու համար», - ասել է Միչիգանի նահանգապետ Ռիկ Սնայդերը: Գործընկերոջ որոշմանն աջակցել է նաեւ Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին: