Փարիզի ահաբեկչությունները եւ Սինայում А321 օդանավի կործանումը ունեն նույն նշանները. դրանք «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռքի գործն են։ Այս մասին նոյեմբերի 16-ին Վաշինգթոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում հայտնել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ընդ որում նա նշել է, որ երկու ողբերգությունների մեղավորների մասին վերջնական եզրակացությունները դեռ չեն արվել։ Բրենանը նաեւ ցավակցել է Ռուսաստանին եւ Ֆրանսիային։
ԿՀՎ ղեկավարը կարծում է, որ հիմա զգացվում է տարբեր երկրների ուժային կառույցների աննախադեպ համագործակցության կարիքը։





























