Փարիզի ահաբեկչություններից հետո Լեհաստանի անվտանգության ծառայությունները մոբիլիզացրել են իրենց ուժերը։ Սահմանապահ ծառայությունը օդանավակայաններում եւ սահմաններին խստացրել է հսկողությունը։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է հանրապետության սահմանապահ ծառայության Գլխավոր հրամանատարության ներկայացուցիչ Իոանա Ռոկիցկայան։

«Մենք մշտապես կապի մեջ ենք Ներքին անվտանգության գործակալության,  Հակաահաբեկչական կենտրոնի եւ անվտանգության կառավարական կենտրոնի հետ։ Մենք մշտապես տեղեկություններ ենք փոխանակում, որը ստանում ենք կապի սպաներից եւ արտասահմանում համագործակցելուց»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։