ԱՄՆ երկու նախագահների՝ Բարաք Օբամայի եւ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմերի 13 պետական ծառայողներ բազմամիլիարդանոց կոռուպցիոն սկանդալի մասնակից են: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ կազմակերպությունը տեղեկացրել էր, որ մտադիր է Սպիտակ տան հետ կապված կոռուպցիոն սկանդալի մասին 30 ժամ տեւողությամբ ձայնագրություն հրապարակել: Այս մասին նշվել է կազմակերպության Twitter-ի էջում: