Նոյեմբերի 14-ին, ժամը 05.50-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին մարդ է ընկել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.45-ի սահմաններում, 47-ամյա Վարդան Ն.-ն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին սայթաքել եւ ընկել է ձորը, ինչի հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք եւ կրծքավանդակի սալջարդ:
Կատարվում է հետաքննություն:





























