Նոյեմբերի 12-ին, ժամը 01.00-ին, 1998 թ. ծնված Գառնիկ Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ ոմն Հայկ եւ Հակոբ իր տանը վիճաբանել են իր հետ, որի ընթացքում փայտով եւ ձեռքերով հարվածել են իր գլխին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գառնիկ Շ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների եւ Արտաշատի տարածքային ոստիկանության վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումներով, ինչպես եւ կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Հայկը 1991 թ. ծնված Հայկ Օ.-ն է, իսկ Հակոբը՝ 1984 թ. ծնված Հակոբ Խ.-ն, որոնք բերման են ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: