Նոյեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, 1988 թ. ծնված Մացակ Հ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ Ոսկեվազ գյուղում գտնվող իր տան ննջասենյակի պահարանին դրված դրամապանակից գողացել են 6.500 ռուբլի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Վարդանուշ Մ.-ն, ով բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն, որ սուրճ խմելու նպատակով գնացել է հարեւան Մացակ Հ.-ի տուն, որտեղ օգտվելով վերջինիս մոր անուշադրությունից, մտել է ննջասենյակ եւ պահարանի վրա դրված դրամապանակից գողացել 6.500 ռուբլի գումար:

Վարդանուշ Մ.-ն գումարը ներկայացրել է ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: