Նոյեմբերի 9-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բաժին էին հրավիրել 1992 թ. ծնված Աշոտ Հ.-ին, ով հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Նորաբաց գյուղի սկզբնամասում իր եւ եղբոր՝ 1966 թ. ծնված Ժորա Հ.-ի հետ վիճաբանել են 1993 թ. ծնված Դավիթ Հ.-ն, 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ն, 1992 թ. ծնված Արթուր Գ.-ն եւ ոմն Ռոման, որի ընթացքում վերջիններս ձեռքերով հարվածներ են հասցրել իր եւ եղբոր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտ եւ Ժորա Հ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Դավիթ Հ.-ից, Նարեկ Ս.-ից եւ Արթուր Գ.-ից վերցվել են բացատրություններ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Ռոմանը 1993 թ. ծնված Ռոման Զ.-ն է:

Կատարվում է քննություն: