Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 30-ը:

Բացահայտվել է գողության` 19, խարդախության` 11, կողոպուտի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1-ական, յուրացման եւ խուլիգանության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2,  գողության  4 եւ խարդախության 1 դեպք: 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: