Բելգիայի դաշնային դատախազությունը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին մասնակցած իր երկու քաղաքացիների մեղադրանք է ներկայացրել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Նրանք մեղադրվում են նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու համար:
Տեղեկացվում է, որ հինգ այլ ձերբակալված ազատ է արձակվել:





























