Երեւանի Ազատության 12/2 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի ներկառուցված պահարանից կախված 29-ամյա Լիդա Աղեկյանն արդեն մի քանի տարի  ապրում էր հորաքրոջ` Գայանե Աղեկյանի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին շենքի բնակիչները` նշելով, որ աղջկա ծնողները բնակվում են Մոսկվայում: 29-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու պահին տանը մենակ է եղել, նրա հորաքույրը տանը չի եղել:

Շենքի բնակիչների խոսքով, հարեւաններից մեկը դրսից բնակարանի պատշգամբում տեսել է կախված աղջկան, որից հետո զանգել է ԱԻՆ, հետո էլ հորաքրոջը:

Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Լիդան 3 տարի աշխատել է։ «Գրանդ քենդի» ընկերությունում, եղել է համեստ ու խելացի աղջիկ:

Շենքի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ լսել է, որ Լիդա Աղեկյանը ինքնասպանություն գործելուց առաջ հաղորդագրություն է գրել ընկերոջը` ասելով, որ ինքնասպան է լինելու: Սակայն, հարեւաններից շատերը նշեցին, որ Լիդա Աղեկյանին երբեք չեն տեսել տղայի հետ ու տեղյակ էլ չեն, որ ընկեր է ունեցել:

Մեր տեղեկություններով Լիդա Աղեկյանը խնդիրներ է ունեցել ընկերոջ հետ, որի պատճառով էլ աղջիկը դիմել է նման քայլի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի բնակարաններից մեկում այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ կախված վիճակում: