Ուկրաինական Օդեսայիյ նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին տեղեկացրել է, որ չի ցանկանում Ուկրաինայում նոր «մայդան» տեսնել, սակայն դրա կրկնման մտավախությունն ունի՝ կապված երկրի իշխանությունների գործողությունների հետ: Այս մասին գրում է «112 Ուկրաինա»-ն:
«Ես նոր «մայդան» չէի ցանկանա, քանի որ գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց հետեւանքով այն նույնքան ոչ ցավագին չի լինի: Բայց այդ «մայդանը» կարող է հրահրել հենց կառավարությունը»,- հայտարարել է Սահակաշվիլին:





























