Սյունքի մարզի բնակչուհին հոկտեմբերի 24-ին ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, թե ամուսնու ընկերը այցելել է իրենց տուն եւ փորձել բռնաբարել իրեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած բնակչուհին, ամուսնացած լինելով, 2015թ. հուլիսին ծանոթացել է երկու երեխաների հայր Տիգրանի հետ և շփվել: Տան անդամների բացակայության ընթացքում փոխադարձ համաձայնությամբ տղամարդն այցելել է նրան: 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նա հերթական անգամ այցելել է կնոջ բնակարան, որի ժամանակ նրանք վիճաբանել են՝ ուտելիքի շուրջ, և տղամարդը հեռացել է: Երբ տուն է եկել ամուսնու մորաքույրը, կինը, մտածելով, որ նա կասկածել է իրեն դավաճանության մեջ, ինչպես նաև բարկացած լինելով, հայտնել է, թե Տիգրանը փորձել է բռնաբարել իրեն, որի մասին նաև Ոստիկանությունում տվել է սուտ մատնություն, որի առնչությամբ կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Կատարվում է նախաքննություն:





























