Աշխարհի առաջատար երկրները միասնական են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու իրենց մտադրության մեջ:
Այդ մասին նոյեմբերի 16-ին G20-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, տեղեկացնում է CBS News-ը:
«ԻՊ-ը չարիքի դեմքն է: Մեր նպատակը, ինչպես բազմիցս արդեն ասել եմ, այդ բարբարոսական ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելն է», - նշել է պետության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Սիրիայում կարգավորման հեռանկարներին, Օբաման հայտնել է, որ համաշխարհային հանրության հիմնական ուժերը համաձայնություն են հայտնել Սիրիայում պատերազմի ավարտի վերաբերյալ, իսկ ընտրված ռազմավարությունը ճիշտ է:





























