Եգիպտոսի անվտանգության ուժերը Սինայի թերակղզում՝ ռուսական A321 օդանավի կործանման վայրից 70 կմ հեռավորությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված 24 զինյալի են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ, զինյալները թաքնվում էին լեռների քարանձավներից մեկում: Գործողության ընթացքում նաեւ 8 իսլամականի են ձերբակալել:
Հիշեցնենք, որ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող A321 օդանավը կործանվել է հոկտեմբերի 31-ին:





























