Ֆրանսիան կմեծացնի գործողությունների ինտենսիվությունը Սիրիայում: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով, Ֆրանսիան ամբողջ աշխարհին սպառնացող իսլամիստների հետ պատերազմի վիճակում է:
«Բայց մենք ներքաշված չենք քաղաքակրթությունների պատերազմի մեջ, որովհետեւ այդ մարդասպանները ոչ մի քաղաքակրթություն չեն ներկայացնում», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիական պետության ղեկավարը հնարավոր է համարել այն, որ երկրի սահմանադրությունը կարող է փոխվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Բացի այդ, հավելել է Օլանդը, Ֆրանսիան 5 հազարով կմեծացնի ազգային ոստիկանության աշխատակիցների թիվը:





























