Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտության հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դիրքորոշումների մերձեցումը:

«Ինձ թվաց, որ մենք կարող ենք ինչ-որ ընդհանուր կետեր շոշափել, որոնք թույլ կտան ընդհանուր հաջողության հասնել: Թուրքիայի նախագահը, ինչպես երեկ ինձ ուղղակիորեն ասաց, կարծում է, որ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Եվ հարկավոր է պայմաններ ստեղծել՝ այդ քաաքական գործընթացն առաջ մղելու համար»,- հայտարարել է Ռուսաստանը նախագահը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Պուտինը նաեւ նշել է, որ Թուրքիայում վերջերս կայացած ընտրություններից հետո, ընդհանուր առմամբ, «որեւէ դժվարություն» չի զգացել այդ երկրի իշխանությունների հետ աշխատանքում:

«Ավելի շատ՝ նույնիսկ հակառակը: Մենք կարող ենք մեր դիրքորոշումների որոշակի մերձեցում արձանագրել: Թուրքիայի նախագանն ուղիղ, բաց մարդ է: Պարզ բանակցող չէ, բայց, ամեն դեպքում, նա շատ փորձառու է եւ ակնհայտորեն ձգտում է լուծումներ գտնել»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ առեւտրի ծավալների պահպանման եւ ավելացման, այդ թվում՝ գազային գործարքի հարցում:

«Այսինքն՝ իր խնդիրները, իր հարցերը (…): Ամեն դեպքում, Թուրքիան շահագրգռված է, ինչպես մեզ ասվեց, մեր ապրանքներն իր շուկայում վաճառելու ծավալների ավելացմամբ: Նախ եւ առաջ մենք խոսում ենք գազային գործարքի մասին»,- հայտարարել է նա: