ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառում է Իրաքում կամ Սիրիայում ամերիկյան լայնածավալ ցամաքային գործողության իրականացումը: New York daily news-ի փոխանմամբ, այս մասին նա հայտարարել է Թուրքիայում անցկացվող G20-ի գագաթաժողովի ժամանակ:

«Ո՛չ այն պատճառով, որ մեր զինվորականները չեն կարող մտնել Մոսուլ, Ռաքքա կամ Ռամադի եւ ժամանակավորապես դրանք մաքրել ԻԼԻՊ-ից, այլ այն պատճառով, որ դա կհանգեցնի մեր տեսածի կրկնությանը»,- ասել է Օբաման՝ վկայակոչելով Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունները:

Ամերիկյան նախագահի խոսքով, տեղի բնակչության աջակցության բացակայության պարագայում ռազմական արշավն օգուտ չի տա: