G20-ի հաջորդ գագաթաժողովը Չինաստանի նախագահությամբ կանցկացվի 2016 թվականի սեպտեմբերի 4-5-ին, Հանչժոու քաղաքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայում անցկացվող G20-ի 10-րդ գագաթաժողովին մասնակցող Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:
Գագաթաժողովի թեմա է լինելու «Նորարարական, առողջ, փոխկապակցված եւ ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը» («Building an innovative, invigorated, interconnected and inclusive world economy»):
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, G20-ում նախագահությունը Թուրքիայից Չինաստանին կանցնի 2015 թվականի դեկտեմբերի 1-ին:





























