Միացյալ Նահանգները վստահ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի ապագայում լուրջ դերակատարում չի ունենալու: BuzzFeed News-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ դեռեւս տարաձայնություններ կան՝ կապված Բաշար Ասադի ճակատագրի հետ: Սակայն մենք չենք տեսնում ապագայում նրա դերակատարությունը՝ նրա կառավարման կոշտ ոճի պատճառով»,- G20-ի գագաթաժողովից հետո Անթալիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահը: