Իրերը կորցնելու պատճառով ռուսական պատվիրակության ինքնաթիռը չի կարողանում թռչել Անթալիայից, որտեղ նոյեմբերի 16-ին ավարտվել է G20-ի գագաթաժողովը:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսից առաջ լրագրողները որոշել են ուղեբեռը պահպանության հանձնել «Մաքս ռոյալ» հյուրանոցում (որտեղ 1 օր իջեւանելու արժեքը 400 եվրո է)՝ նպատակ ունենալով չթափթփել տարածքը, որտեղ ելույթ էր ունենալու պետության ղեկավարը:

Մամուլի ասուլիսից հետո հյուրանոցի աշխատակիցները հրաժարվել են վերադարձնել իրերը՝ հայտարարելով, որ չգիտեն, թե ուր են դրանք տարել: Ոչինչ չի պարզվել նաեւ տեսահսկման խցիկների ձայնագրությունները դիտելուց հետո:

Live News-ի փոխանցմամբ, ավելի ուշ հյուրանոցում տեղեկացրել են, որ իրերն արդեն տարել են օդանավակայան, սակայն պատվիրակությունը հրաժարվել է հավատալ անձնակազմին՝ կորստի մասին փաստաթուղթ պահանջելով:

Նշենք, որ լրագրողներից բացի՝ պատվիրակության կազմում են նաեւ ՌԴ ֆինանսների նախարար Արտյոմ Սիլուանովը եւ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: