Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրն իր կայքում նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների թեմայով ծաղրանկար է ներկայացրել: Հիշեցնենք, որ հարձակումների հետեւանքով շուրջ 130 մարդ է զոհվել:

Նկարում սեւ գլխարկով եւ թեւատակին հացով ուրվականներ են պատկերված: Նկարը մակագրել են այսպես. «Ֆրանսիացիները վերադառնում են նորմալ կյանքի»: