NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին:
Հնչաց կրակոցների հետեւանքով մահացածների թիվը դարձել է 3. 3-րդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում, կրակել են մեքենայի ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մահացածների ինքնությունը ճշտվում է:





























