Այսօր ժամանակն է ներդրումներ անել պաշտպանության ոլորտում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Եվրոպական պաշտպանական գործակալության համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Անցել է ժամանակը, երբ խաղաղությունն ակնհայտ էր: Այսօր ժամանակն է ավելի շատ ներդրում կատարել պաշտպանության ոլորտում: ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք է համատեղ աշխատեն, քանի որ ՆԱՏՕ-ն ներկայացնում է ռազմական հնարավորությունները, Եվրամիությունը՝ տնտեսական եւ արդյունաբերական»,- նշեց Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, այն, ինչ ներկայում տեղի է ունենում, մահմեդական աշխարհի եւ Արեւմուտքի պատերազմ չէ, այլ ծայրահեղականների եւ նրանց, ովքեր հավատում են համընդհանուր արժեքներին: